24 մարտի 2013 - 10:05 AMT
Արթուր Աբրահամը զիջեց Ռոբերտ Շտիգլիցին տեխնիկական նոկաուտով

Մարտի 23-ին գերմանական Մագդեբուրգ քաղաքաում տեղի ունեցավ WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի ռևանշ- մենամարտը:

Շտիգլիցն առաջին իսկ ռաունդից ակտիվ սկսեց մարտը և նախաձեռնությունը վերցրեց ձեռքը:

Երկրորդում Աբրահամը ստացավ ձախ աչքի վնասվածք, իսկ երրորդում նրա աչքն ամբողջովին փակվեց:

Չորրոդ ռաունդի սկզբում մենամարտը դադարեցվեց Աբրահամի վնասվածքի պատճառով: Մրցավարները որոշում ընդունեցին հաղթանակը շնորհել Շտիգլիցին՝ գրանցելով տեխնիկական հաղթանակ:

Նախորդ տարվա օգոստոսին այս բռնցքամարտիների առաջին հանդիպումն ավարտվել էր Աբրահամի հաղթանակով: