24 հոկտեմբերի 2005 - 15:00 AMT
Հոկտեմբերի 25-ին Ղարաբաղի եւ ԱՀ ԶՈՒ շփման գծում կանցկացվի ԵԱՀԿ դիտարկում
Հոկտեմբերի 25-ին Ղարաբաղի եւ ԱՀ ԶՈՒ շփման գծում կանցկացվի ԵԱՀԿ առաքելության հերթական դիտարկումը: Դիտարկումը տեղի կունենա Տերտերի շրջանի Բորսունլու գյուղի մոտ: Դիտարկումը իրականացվելու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն: Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը, Պիտեր Քին եւ Ալեքսանդր Սամարսկին, իսկ ղարաբաղյան կողմից` դաշտային օգնականներ Միրոսլավ Վիմետալը, Հարրի Էրոնենը եւ Յուրի Աբերլեն: