25 մարտի 2013 - 11:23 AMT
Մոսկվայում Սիրիայի դեսպանատունը հերքել է հաղորդագրությունները Ասադի մահվան մասին

Մոսկվայում Սիրիայի դեսպանատունը հերքել է հաղորդագրությունները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մահվան մասին: Նորությունը ակտիվորեն քննարկվում է սոցիալական ցանցերում: «Հաղորդագրությունը սխալ է»,-հավաստիացրել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալության զրուցակիցը:

Ռուսասկան պարբերականներից մեկի Twitter-ում հաղորդագրություն է հայտնվել օտարերկրյա գործակալության վրա հղումով Սիրիայի նախագահի մահվան մասին: