Չեխիայի հավաքականի կիսապաշտպան Տոմաշ Հյուբշմանը, որը «Շախտյորում» խաղում է Հենրիխ Մխիթարյանի հետ, Հայաստանի հետ խաղից առաջ ասել է, որ հայկական ընտրանին հաջողության հասնելու մեծ ցանկություն ունի:
«Եվրո-2012-ի ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանը չկարողացավ հաղթել Իռլանդիային, իսկ այժմ նրանք ցանկություն ունեն հայտնվել ԱԱ եզրափակիչ փուլում»,-Հյուբշմանի խոսքերն է մեջբերում lidovky.cz-ն:
Նա հավելել է, որ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի ամենակարևոր խաղացողներից է և արագաշարժ է. «Նրան օգնում են Մարկոս Պիզելին ու Յուրա Մովսիսյանը, ինչպես նաև Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստները:
Չեխիա-Հայաստան խաղը տեղի կունենա մարտի 26-ին Երևանում: Ընտրական B խմբում Չեխիան 4-րդ տեղում է, Հայաստանը՝ 5-րդ: