25 մարտի 2013 - 12:55 AMT
Բակո Սահակյանի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել ՊԲ բարձրագույն հրամկազմի մասնակցությամբ

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ` պաշտպանության նախարար Մովսես Հակոբյաին գլխավորությամբ:

Քննարկվել են բանակաշինության, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր: