25 մարտի 2013 - 13:54 AMT
Հոսնի Մուբարաքին կարող են ազատ արձակել ապրիլի 14-ին

Եգիպտոսի արդարադատության նախարարը Al-havar ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ նոր մեղադրանքներ չառաջադրվեն, ապա նա ազատ կարձակվի ապրիլի 14-ին:

Այդ օրվանից մեկ օր առաջ կսկսվի Մուբարաքի, նրա որդիների ու մերձավորների երկրորդ դատը: Հիմնակնա մեղադրանքը մեղսակցությունն է ցուցարարների սպանություններին:

Այժմ Մուբարաքը ռազմական հոսպիտալում է, ուր տեղափոխվել է բանտի հիվանդանոցից առողջության վատթարացման պատճառով: