2013թ. հունվար-փետրվար ամիսներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 203 552 ուղևոր` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 201 264 ուղևորի համեմատ: Այս մասին հայտնում են Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 93 151 մարդ` 2012թվականի 92 44 -ի դիմաց, մեկնել է 110 401 մարդ` 2012 թվականի 108 800 -ի դիմաց:
Ընդ որում, նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 1 597 տոննա բեռ` 2012թ. 1 234 տոննայի դիմաց:
Մասնավորապես, արտահանվել է 893տոննա բեռ` 2012թ. 578տոննայի դիմաց և ներկրվել է 704 տոննա` 2012թ. 656տոննայի դիմաց:
Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 1 281 ` 2012թ. նույն շրջանի 1 387 -ի դիմաց: