25 մարտի 2013 - 14:21 AMT
Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին ժողովրդավարության մակարդակով

The Economist Intelligence Unit հետազոտական կենտրոնը հրապարակել է իր ամենամյա զեկույցը աշխարհում ժողովրդավարության վիճակի մասին,որը կոչվում է «Ժողովրդավարության ինդեքս-2012»: Ըստ աղբյուրի, Հայաստանն այդ վարկանիշում դասվում է «խառը ռեժիմով» երկրների թվին, զբաղեցնելով 114-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ ավտորիտար, զբաղեցնելով 139-րդ տեղը:

Վարկանիշը կազմվել է աշխարհի 167 երկրների հետազոտության վրա ըստ չորս կատեգորիաների՝ լիարժեք ժողովրդավարություններ, ոչ լիարժեք ժողովրդավարություններ, խառը ռեժիմներ ու ավտորիտար ռեժիմներ: Հաշվի են առնվել ընտրական գործընթացն ու բազմակարծությունը, կառավարության գործունեությունը, քաղաքական մասնակցությունը, քաղաքական կուլտուրան և քաղաքացիական ազատությունները:

ԽՍՀՄ նախկին երկրներից ոչ մկեը չի ճանաչվել լիարժեք ժողովրդավար: Ոչ լիարժեք ժողովրդավար են համարվել բալթյան երկրները, ինչպես նաև Մոլդովան, որը 67-րդ տեղում է: «Խառը ռեժիմով» երկրներում Ուկրաինան է (80), Վրաստանը (93) և Հայաստանը: Ավոտրիտարների թվում են Ռուսաստանը (122-րդ տեղը), Բելառուսը՝ 141-րդ տեղ և Ադրբեջանը՝ 139-րդ տեղ: Թուրքիան 88-րդն է, Իրանը՝ 158-րդ:

Գլխավորում են վարկանիշը Նորվեգիան, Շվեդիան, Իսլանդիան, Դանիան, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Կանադան: