25 մարտի 2013 - 13:57 AMT
Գրիգոր Ամալյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով ԼՂՀ-ին մատուցած ծառայությունների համար

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: