26 մարտի 2013 - 12:30 AMT
ՀՀԿ փոխնախագահ. Սատանայական աղանդները փորձում են հրահրել հրապարակում հավաքվածներին

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը կարծում է, որ լավ կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնի հացադուլը, քանի որ, ըստ նրա, մարդու ուղեղը լավ չի աշխատում հացադուլի ժամանակ: «Երկխոսության առաջարկները եղան նախագահական ընտրություններից հետո: Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին առաջարկները կքննարկի նախագահը»,- այսօր լրարողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահը:Ըստ նրա՝ Ազգային ժողովը լուծարելու խնդիր չկա. «Վերահսկողական մեխանիզմներ կտրվեն Րաֆֆի Հովհաննիսյանին, թե որոնք կտրվեն, չեմ կարող ասել»:

Ռազմիկ Զոհրանյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի արած հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանը որպես նախագահ երդում կտա միայն իր դիակի վրայով, սատանայական երևույթի դրսևորում է: «Պետք չէ, որ դիակ լինի: Քաղաքականության մեջ նման բան չպետք է լինի: Եթե խնդիրը պետությանն է վերաբերվում, ապա պետք է ընդառաջ գնալ: Կարևորը մեր պետության կայունությունն է: Սատանայական աղանդները փորձում են հրահրել հրապարակում հավաքվածներին»,- ասաց նա: