26 մարտի 2013 - 12:54 AMT
Ֆրանկոֆոնիայի մեկամսյակին նվիրված համերգ է տեղի ունեցել Լիբանանում

Մարտի 25-ին Բեյրութում ՀՀ դեսպանությունը Լիբանանի մշակույթի նախարարության եւ ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ «Դեմիրճյան» կենտրոնում կազմակերպեց դասական երաժշտության երեկո՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի մեկամսյակին: Հնչեցին Ռախմանինովի, Դեբյուսիի, Շումանի, Պիացոլլայի, Խաչատրյանի, Կոմիտասի ստեղծագործությունները:

Համերգին ներկա էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, Լիբանանի կառավարության պաշտոնյաներ, ինչպես նաեւ երկրում հավատարմագրված դեսպաններ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: