26 մարտի 2013 - 13:39 AMT
Ռազմական փորձագետ. Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը կարագացնի նրանց պետականության քայքայումը

Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը կարագացնի նրանց պետականության քայքայումը և ալիևյան ռեժիմի կործանումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծքի հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:«1994 -ին ադրբեջանական թուրքերի բախտը բերեց, որ ադրբեջանական պետականությունը մինչև վերջ չքայքայվեց՝ անկախացավ ամենաակտիվ, պասիոնար մասը՝ Լեռնային Ղարաբաղը»,- նկատեց Դավիթ Ջամալյանը:

Ռազմական փորձագետը համոզված է, որ ալիևյան կլանի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարությունները խոսքից գործի չեն անցնելու, սակայն ռազմական հռետորիկան պահպանվելու է՝ հասարակության ուշադրությունը առկա խնդիրներից շեղելու համար:

«Ադրբեջանը տարբեր երկրների, այդ թվում` Իսրայելի հետ համագործակցում է ռազմական ոլորտում, իսկ հայկական կողմերը միշտ ձեռնարկում են հակընդդեմ քայլեր: Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ռազմական համագործակցության հարցեր»,- ասաց Դավիթ Ջամալյանը: Նա նշեց, որ հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև պահպանվում է ուժերի բալանսը: