26 մարտի 2013 - 15:53 AMT
Bank of Cyprus-ի նախագահը հրաժարական է տվել

Կիպրոսի խոշորագույն Bank of Cyprus-ի նախագահ Անդրեաս Արտեմիսը հրաժարական է ներկայացրել Կիպրոսը դեֆոլտից փրկելու համար նախատեսվող բանկային հատվածի վերակազմավորման ֆոնին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

«Նա հրաժարականի մասին դիմումը ուղարկել է այսօր առավոտյան, դիմումը կքննարկվի տնօրենների խորհրդի կողմից օրվա երկրորդ կեսին»,-ասել է աղբյուրը բանկում: