26 մարտի 2013 - 16:07 AMT
Հայտնի են ֆրանսիացի թենիսիստների անունները, ովքեր կխաղան Դևիսի գավաթում Արգենտինայի դեմ

Ֆրանսիայի թենիսի հավաքականի ավագը հրապարակել է ֆրանսիացի թենիսիստների անունները, որոնք կխաղան Դևիսի գավաթում Արգենտինայի դեմ:

Քառորդ եզրափակչում կխաղան Ժո Վիլֆրիդ Ցոնգան, Ռիշար Գասկեն, Ժուլյեն Բենետոն և Միշել Լլոդրան:

Արգենտինա-Ֆրանսիա խաղը տեղի կունենա ապրիլի 5-7 Բուենոս Այրեսում: