26 մարտի 2013 - 16:24 AMT
Սամվել Բալասանյանն ընդունել է Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Ալեքսանյանին

Մարտի 26-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն և լոնդոնյան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին:

Քաղաքապետը շնորհավորել է տաղանդավոր մարզիկին փառահեղ հաղթանակների կապակցությամբ և նշել, որ իր հաջողություններով նա բարձր է պահել հայկական սպորտի պատիվը և մեկ անգամ ևս վերահաստատել, որ Գյումրին շարունակում է պահպանել սպորտային իր հզոր ներուժը:

Բալասանյանը նաև պարգևատրել է Ալեքսանյանին: