26 մարտի 2013 - 16:54 AMT
Դավիթ Նալբանդյանը կմասնակցի Դևիսի գավաթի Ֆրանսիայի հետ խաղին

Հայտնի են դարձել արգենտինացի թենիսիստների անունները, որոնք կմասնակցեն Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում Ֆրանսիայի դեմ խաղին:

Արգենտինայի հավաքականի կազմում հանդես կգան Դավիթ Նալբանդյանը, Խուան Մոնակոն, Կարլոս Բերլոկը և Օրասիո Սեբալլոսը: Ֆրանսիայի հավաքականի ավագը ևս հրապարակել է ֆրանսիացի թենիսիստների անունները, որոնք կխաղան Դևիսի գավաթում Արգենտինայի դեմ:

Քառորդ եզրափակչում կխաղան Ժո Ֆիլֆրիդ Ցոնգան, Ռիշար Գասկեն, Ժուլյեն Բենետոն և Միշել Լլոդրան: Արգենտինա-Ֆրանսիա խաղը տեղի կունենա ապրիլի 5-7 Բուենոս Այրեսում: