26 մարտի 2013 - 20:34 AMT
ԵՄ-ն ևս մեկ միլիոն եվրոյով աջակցում է Հայաստանում շրջանակաձև միգրացիային և վերաինտեգրմանը

ԵՄ-ն ևս մեկ միլիոն եվրո է տրամադրում Հայաստանին և աջակցում շրջանակաձև միգրացիային և վերաինտեգրման գործընթացին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տղկացրեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան:

Ծրագիրն իրականացնելու են «Մարդը կարիքի մեջ» և «Հայ օգնության միություն» կազմակերպությունները: «Մենք կաջակցենք Հայաստանի իշխանություններին, բայց ինքներս չենք կարող լուծել խնդիրը»,- ասաց ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Եվրամիությունը, միգրացիայի հետ կապված խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով, նախորդ շաբաթ 3 մլն եվրո էր տրամադրել: