27 մարտի 2013 - 14:09 AMT
Ավստրիայում մերկասառույցի պատճառով 100 մեքենա է բախվել

Ավստրիայում մերկասառույցի պատճառով 100 մեքենա է բախվել: Կա մեկ զոհ, ևս մի քանի տուժած, հայտնում է Բի-բի-սին, տեղական իշխանությունների վրա հղումով:

Վթարը տեղի է ունեցել Վիեննայից ոչ հեռուս: Բախվել են 60 ուղևորատար մեքենաններ, 40 բեռնատարներ ու մեկ ուղևորատար ավտոբուս: Պատահարի վայրում աշխատում են վեց հրշեջ մեքենաներ ու փրկարար ծառայության ուղղաթիռը: