27 մարտի 2013 - 11:38 AMT
Բալոտելիի դուբլի շնորհիվ Իտալիան ամրապնդեց առաջատարի իր դիրքը ԱԱ-2014-ի B խմբում

Մարիո Բալոտելիի դուբլի շնորհիվ Իտալիայի հավաքականը տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը և ամրապնդեց առաջատարի իր դիրքը ԱԱ-2014-ի B խմբում: Հաղթելով Մալթային՝ Իտալիան 3 միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող Բուլղարիայի հավաքականին և 13 միավորով 1-ին տեղում է:

Իսկ Դանիա-Բուլղարիա խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

Բուլղարիան 10 միավորով 2-րդ տեղում է, 3-րդ տեղում է Չեխիան, որը Երևանում 3:0 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին: Վարդան Մինասյանի սաները 3 միավորով շարունակում են մնալ նախավերջին տեղում: