27 մարտի 2013 - 11:57 AMT
Պետեր Չեխ. Ես ընդամենը 30 տարեկան եմ ու հավաքականում 100 խաղի եմ մասնակցել, բայց սա դեռ վերջը չէ

Հայաստանի հետ խաղում Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետեր Չեխը անցկացրեց իր 100-րդ խաղն ազգային հավաքականի կազմում և դարձավ երկրորդ խաղացողը թիմում անցկացրած խաղերի քանակով: Ամենից շատ Չեխիայի հավաքականի կազմում անց է կացրել Կարել Պոբորսկին, նա 118 խաղի է մասնակցել:

Իր հոբելյանական խաղում Չեխն անառիկ պահեց իր դարպասը՝ 0:3: Երկու անգամ աչքի ընկավ Մատեյ Վիդրան, իսկ խաղի վերջում երրորդ գոլը խփեց Դանիել Կոլարը:

«Ես ընդամենը 30 տարեկան եմ ու հավաքականում 100 խաղի եմ մասնակցել, բայց սա դեռ վերջը չէ»,-Չեխի խոսնք է մեջբերում thesun.co.ukը: