27 մարտի 2013 - 13:31 AMT
Բահրեյնը «Հեզբոլլահը» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն

Բահրեյնի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որի համաձայն Լիբանանի շիա «Հեզբոլլահ» կազմակերպությունը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն: Օրենսդիրները կոչ են արել Պարսից ծոցի երկրներին հետևել նրանց օրինակին, հայտնում է «Կոլ Իսրայելը»:

ԱՄՆ-ն ու Իսրայելը մի քանի ամիս է ճնշում են գործադրում Եվրամիության վրա «Հեզբոլլահը» ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկելու հարցում: ԱՄՆ նախագահ Օբաման կրկնեց այդ հորդորը Իսրայել այցի ժամանակ: