27 մարտի 2013 - 13:46 AMT
Մոսկվայում տեղի կունեա ԱՊՀ երկրների շտաբերի պետերի նիստը

ԱՊՀ շատբերի պետերի կոմիտեի նիստը տեղի կունենա Մոսկվայում ապրիլի 10-ին, հայտնել է ԱՊՀ ՊՆ խորհրդի քարտուղարության մամլո քարտուղար Միխայիլ Սեվաստյանովը:

«Կոմիտեի աշխատանքին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի ու Ուկրաինայի գլխավոր շտաբերի պատվիրակությունները»,-ասել է Սեվաստյանովը:

Նիստին կմասնակցեն նաև ԱՊՀ գործկոմի, Համագործակցոըւթյան ՊՆ խորհրդների քարտուղարության ներկայացուցիչները: Ի թիվս այլ հարցերի կքննարկվի նաև ԱՊՀ անդամ երկրների ԶՈւ համատեղ միջոցառումների ծրագիրը 2014 թվականի համար: