27 մարտի 2013 - 16:38 AMT
2013թ. հուլիսի 1-ից Խորվաթիան կդառնա ԵՄ 28-րդ երկիրը

Խորվաթիան պատրաստ է անդամակցել Եվրամիությանը՝ 2013թ. հուլիսի 1-ից նա կդառնա ԵՄ 28-րդ երկիրը: Զագրեբը կատարել է Եվրամիության 10 հիմնական պայմանները, ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:

«Խորվաթիան տարբերվում է այն երկրից, որը կար ԵՄ անդամակցությանը պատրաստվելու մեկնարկին»,-հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն խորվաթ վարչապետ Զորան Միլանովիչի հետ հանդիպումից հետո: