27 մարտի 2013 - 14:11 AMT
ՆԱՏՕ-ն չի միջամտի Սիրիայի իրավիճակին

ՆԱՏՕ-ն չի միջամտի Սիրիայի իրավիճակին: Այդ մասին հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Մոսկվա-Բրյուսել տեսակամրջի ժամանակ:

Նա նշել է, որ Սիրիայում քաղաքական հանգուցալուծում է հարկավոր գտնել: «Սիրիայի իրավիճակը տարբերվում է Լիբիայից, որտեղ ՆԱՏՕ-ն միջամտեց: Այն ժամանակ միջամտությունը ստացել էր ՄԱԿ ԱԽ հավանությունը: Սիրիայում նման բան չկա: Նույնիսկ ընդդիմությունը կողմ չէ արտաքին ռազմական միջամտությանը»,-ասել է Դաշինքի գլխավոր քարտուղարը, հայտնում է ՌԲԿ-ն: