27 մարտի 2013 - 14:14 AMT
«‹AM›» իրավաբանական ընկերության հաճախորդների շահերն այսուհետ պաշտպանված կլինեն Վրաստանում և Իրանում

2013 թվականի մարտ ամսին «AM» իրավաբանական ընկերությունը համագործակցության հուշագրեր է կնքել Վրաստանում «BGI Legal» և Իրանում «Law offices of Dr. Hassan Amirshahi» իրավաբանական ընկերությունների հետ: Համագործակցությունը հարևան պետություններում նման առաջատար ընկերությունների հետ հնարավորություն կընձեռի մեր հաճախորդներին ստանալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվություն Վրաստանում և Իրանում, որտեղ նրանց շահերը կպաշտպանվեն ոլորտի առաջատարների կողմից: