26 հոկտեմբերի 2005 - 19:50 AMT
Քվեբեկում կկանգնեցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան կկանգնեցվի Քվեբեկ քաղաքում` Ազգային ժողովի շենքի մոտ: 12-րդ դարի խաչքարը խորհրդանշում է կանադահայերի երախտագիտությունը Քվեբեկի իշխանություններին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Հուշարձանը կբացվի 2007 թ. ապրիլին: