27 մարտի 2013 - 15:25 AMT
Կրկեսի «բացը» կլրացնեն բացօթյա կրկեսային ներկայացումները. Դրանք նախատեսված են ապրիլի 1-ին

Ապրիլի 1-ին մայրաքաղաքի 5 վարչական շրջաններում՝ Աջափնյակում, Ավանում, Մալաթիա Սեբաստիայում,Էրեբունիում, Կնետրոնում շուրջ 20 արտիստների մասնակցությամբ կանցկացվեն բացօթյա կրկեսային ներկայացումներ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը: Նա նշեց, որ քանի որ այս ընթացքում Կրկեսի շենքը վերակառուցվում է և երևանցիները հնարավորություն չունեն կրկեսային ներկայացումներ դիտել, այդ բացը կլրացվի բացօթյա ներկայացումներով: Արամ Սուքիասյանն անդրադարձավ նաև «Մակութային գարուն ծրագրին», որը միտված է աշակերտների գեղագիտական զարգացմանը:

Այս տարի 35 000 աշակերտ հնարավորություն կունենա Երևանի մշակութային օջախնրում դիտելու և մասնակիցը լինելու բազմաթիվ նրկայացումների և միջոցառումների: «Այս միջոցառումներ համար ընտրվել է ինտերակտիվ ձևաչափ: Աշակերտները ոչ միայն կդիտեն ներկայացումները, այլ հնարավորություն կունենա շփվելու դերասանների, ռեժիսորների հետ»,-ասաց Սուքիասյանը: