27 մարտի 2013 - 15:54 AMT
Թուրքիան մտահոգված է Լիտվա-ԼՂՀ բարեկամության խմբի ստեղծմամբ

Ապրիլի 3-ին կայանալիք Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Լիտվա մթագնեց Լիտվայի Սեյմում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ստեղծումը: Ինչպես գրում է Hurriyet-ը, նման խմբի ստեղծումը առաջացրել է պաշտոնական Անկարայի դժգոհությունը: Այս պահի դրությամբ, Գյուլի այցելության ծրագրում փոփոխություններ չեն եղել: Թուրքիայի նախագահի այցը Լիտվա Բալթիայի երկրներ ապրիլի 1-4 կատարելիք այցելության մաս է կազմում: