27 մարտի 2013 - 15:47 AMT
Հալեպի տարբեր թաղամասերից 2 հայ է առևանգվել

Երեկ`օրվա տարբեր ժամերին, Հալեպի տարբեր թաղամասերից 2 հայ է առևանգվել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սիրիայի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը:«Ակնհայտորեն ավազակների գործ է: Դեռ փրկագին չի պահանջվել, բայց մինչ այս էլ բազմաթիվ հայեր ու այլազգիներ են առևանգվել ու նրանց համար փրկագին պահանջվել է: Միայն թե փրկագինը վճարելուց հետո վերադարձվածները վկայում են, որ հայերի հանդեպ հատկապես դաժան վերաբերմունք է», - ասաց Ժիրայր Ռեիսյանը:

Արդեն 2 տարի շարունակվող սիրիական հակամարտությանն ընդդիմադիրների շարքում մասնակցում են նաև թուրք և ադրբեջանցի վարձկաններ: