27 մարտի 2013 - 15:58 AMT
Պարի միջազգային օրը Երևանում արաբական դիսկոտեկ է լինելու

Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց առաջիկայում մայրաքաղաքում սպասվելիք խոշոր մշակությային միջոցառումները: Ապրիլի 7-ին Երևանի քաղաքապետն ընդունելու է տարբեր ոլորտները ներկայացնող հայտնի և ոչ այնքան հայտնի կանանց՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ: Նույն օրը կգործարկվեն մայրաքաղաքաի շատրվանները, որն ըստ Սուքիասյանի, գեղեցիկ նվեր կլինի կանանց համար: Քաղաքապետարանը խոստանում է, որ ապրիլի 7-ին կլինեն ավելի հնչեղ միջոցառումներ, քան մարտի 8-ին կազմակերպվածներն էին: Ապրիլի 29-ին Երևանը կմիանա աշխարհին և կնշի Պարի միջազգային օրը: Համաքաղաքային միոցառումներ են լինելու ոչ միայն հայտնի գործիչների, այլևս սկսնակ պարողների մասնակցությամբ: Օրը կեզրափակվի արաբական դիսկոտեկով: