27 մարտի 2013 - 16:31 AMT
Քաղաքապետարան. Ապրիլի 29-ին ոչ թե արաբական, այլ բավական մեծ դիսկոտեկ է լինելու

Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց առաջիկայում մայրաքաղաքում սպասվելիք խոշոր մշակությային միջոցառումները: Ձայնագրության վատ որակի պատճառով գրել էինք, որ ապրիլի 29-ին նշված միջոցառումների թվում նաև արաբական դիսկոտեկ է լինելու: Նյութը հրապարակվելուց հետո քաղաքապետարանից կապվեցին մեզ հետ և խնդրեցին ուղղումներ կատարել, քանի որ ասվել է ոչ թե արաբական, այլ բավական մեծ դիսկոտեկ: