27 մարտի 2013 - 18:27 AMT
Ադրբեջանն ու Սերբիան մտադիր են նռնականետներ արտադրել

Այս տարվա կեսին Բաքվում շահագործման կհանձնվի սերբական ընկերության հետ համատեղ նռնականետների արտադրությունը: Այդ մասին ԱՊԱ-ին են հայտնել «Յուգիմպորտ» ընկերությունում, որը Սերբիայում պատասխանատու է արտերկրին զենքի վաճառքի համար:

Պայմանագիրը Ադրբեջանի ՊՆ ու սերբական ZastavaArms ընկերության միջև կնքվել է 2011 թվականին: Պայմանագրի ընդհանուր գումարը կազմում է 3 մլն եվրո: