27 մարտի 2013 - 21:33 AMT
Ազգային ժողովի շենքում հրդեհ է բռնկվել

Այսօր, ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան 19 հասցեում Ազգային ժողովի վարչական շենքի նկուղային հարկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մարվել է ժամը 21.05-ին: 1 քմ տարածքում այրվել են ստվարաթղթի մնացորդներ: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից: