28 մարտի 2013 - 11:29 AMT
«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն փոխանցումներ կիրականացնի COINSTAR MONEY TRANSFER համակարգով

«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ում սպասարկվող միջազգային դրամական փոխանցումների համակարգերի թիվն ավելացավ ևս մեկով: Այսուհետ բանկի բոլոր 16 մասնաճյուղերի և Գլխամասային գրասենյակիհաճախորդները հնարավորություն կունենան դրամական փոխանցումներ իրականացնել նաև COINSTAR MONEY TRANSFER (Մեծ Բրիտանիա) միջազգային համակարգով: COINSTAR MONEY TRANSFER համակարգի ներդնումըհնարավորություն կտա Բանկի հաճախորդներին կատարել արագ դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլով և եվրոյով ամբողջ աշխարհով մեկ` ԱՄՆ, Եվրոպա և ԱՊՀ երկրներում տեղակայված բազմաթիվ սպասարկման կետերի միջոցով, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն միջազգային գործարքների վարչության պետ Ժաննա Սահակյանը վստահություն հայտնեց, որ նոր համակարգերի ներդրմամբ Բանկն ավելի կամրապնդի իր դիրքերը միջազգային դրամական փոխանցումների ոլորտում: «Մենք այն սակավաթիվ բանկերից ենք, որտեղ ներդրված են և հաջողությամբ գործում են այսքան մեծ թվով միջազգային դրամական փոխանցումների համակարգեր»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն արդեն իսկ իրականացնում է դրամական փոխանցումներ "MONEYGRAM", "ANELIK", "БЫСТРАЯ ПОЧТА", "UNISTREAM", "INTELEXPRESS" և "AVERS" համակարգերով, ինչպես նաև առանց հաշվի բացման «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ-ԷՔՍՊՐԵՍ» անվանական փոխանցումներ Ռուսաստանից դեպի Հայաստան: