28 մարտի 2013 - 12:01 AMT
Կիպրոսի մայրաքաղաքում տեղի է ունեցել բողոքի ցույց հակաճգնաժամային միջոցների դեմ

Կիպրոսի մայրաքաղաքում տեղի է ունեցել բողոքի ցույց հակաճգնաժամային միջոցների դեմ, որոնք առաջարկել է միջազգային վարկատուների «եռյակը»՝ ԵՄ-ն, ԱՄՀ և Եվրոպական կենտրոնական բանկը, հայտնում է Associated Press-ը: Քաղաքի կենտրոնում բողոքի ակցիային մասնակցել է մոտ 5 հազար մարդ:

Մարտի 25-ին եվրոյի գոտու ֆինանսների նախարարները հաստատել են Կիպրոսին ֆինանսական աջակցության ծրագիրը բանկային հատվածի վերակազմավորման հիման վրա: