28 մարտի 2013 - 12:38 AMT
Սիրիայի ընդդիմության առաջնորդը հանդիմանում է գերտերություններին

Քաթարում Սիրիայի ընդդիմության առաջին դեսպանության բացման ժամանակ ընդդիմության առաջնորդ Մոազ ալ Հատիբը օգտվեց հնարավորությունից հանդիմանելու համար գերտերություններին, որոնք չեն ցանկանում ավելի մեծ աջակցություն ցույց տալ:

Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի պատասխանը սիրիական հակամարտությանը չմիջամտելու մտադրության մասին՝ ալ Հատիբը նշել է, որ դա հորդոր է սիրիական ժողովրդին, թե «ինչ ուզում եք, արեք»: