28 մարտի 2013 - 13:04 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների համար Ավագ ուրբաթը ոչ աշխատանքային օր է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության աշխատակիցների համար արդեն երկրորդ անգամ Ավագ ուրբաթը ոչ աշխատանքային օր է սահմանվել: Այս տարի Ավագ ուրբաթը նշվում է մարտի 29-ին:

Ավագ ուրբաթ օրը կատարվում է Խաչելության կարգ, իսկ երեկոյան ժամերգությունից հետո` Թաղման կարգ. ծաղիկներից և ծառի ճյուղերից պատրաստված Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը, պտտում են եկեղեցու շուրջ:

Կիրակի` մարտի 31-ին, կնշենք Հիսուս Քրիստոսի Հարության տոնը, իսկ եկեղեցիներում կմատուցվի Սբ. Պատարագ: Հիսուս Քրիստոսի հարությունը քրիստոնեական հավատքի հիմքն է և խորհրդանշում է կյանքի և լույսի հաղթանակը` մահվան և խավարի հանդեպ: Տոնը նաև կոչում են Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: