28 մարտի 2013 - 13:57 AMT
Հայկական եկեղեցիների հաշվին Թուրքիայում զբոսաշրջություն են զարգացնում

Թուրքիայի Սվազի (Սեբաստիա) Գյուրուն քաղաքի Փընարյոնու թաղամասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վերականգնվելու է: Այս մասին որոշում են ընդունել թուրքական իշխանությունները` Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության ու Սվազի նահանգապետարանի նախաձեռնությամբ: Ermenihaber.am կայքի փոխանցմամբ` քաղաքապետ Մեհմեդ Ակթաշը նշել է, որ նախաձեռնությունն այդ շրջանում զբոսաշրջության զարգացման նպատակով է:

19-րդ դարում կառուցված հայկական եկեղեցին նախկինում որպես բանտ է օգտագործվել, ապա կինոթատրոն ու պահեստ: Վերականգնումից հետո այն կվերածվի քաղաքային թանգարանի: