28 մարտի 2013 - 17:47 AMT
Վարդան Մինասյանի հրաժարականի դիմումը ՀՖՖ նախագահը չի ընդունել

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ հավաքականների բաժինը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստան-Չեխիա հանդիպումից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ նախագահի անունով, որը, սակայն, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի ընդունել:

Վաղը, մարտի 29-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականի դիմումը կքննարկի նաև ՀՖՖ Գործադիր կոմիտեն:

Հայաստանի հավաքականը ԱԱ ընտրական փուլում չորս խաղում կրել է երեք պարտություն և երեք միավորով զբաղեցնում է խմբի նախավերջին տեղը: