28 մարտի 2013 - 19:19 AMT
Հայաստանը «Եվրոտեսիլ-2013»-ի 2-րդ կիսաեզրափակչում ելույթ կունենա 11-րդը

Մարտի 28-ին «Եվրոտեսիլ-2013» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները որոշել են կիսաեզրափակչի մասնակիցների ելույթների հերթականությունը:

Հայաստանը երկրորդ կիսաեզրափակչում ելույթ է ունենալու 11-րդը:

Նախորդ շաբաթ հայտնի էր դարձել, որ ելույթների հերթականությունը որոշվելու է ոչ թե վիճակահանությամբ, այլ` կազմակերպիչների ցանկությամբ:

«Եվրատեսլի 2013»-ում Հայաստանը կներկայացնի «Դորիանս» ռոք խումբը՝ մեներգիչ Գոռ Սուջյան: Խումբը կկատարի «Lonely Planet» երգը: