29 մարտի 2013 - 12:33 AMT
Samsung Galaxy S4-ի մեկնարկային գինն ԱՄՆ-ում կկազմի 250 դոլար

Էլեկտրոնիկա արտադրող հարավկորեական Samsung ընկերության Samsung Galaxy S4 մեկնարկային գինն ԱՄՆ-ում կկազմի 250 դոլար: Դա 50 դոլարով ավելի է, քան նրա գլխավոր մրցակցի՝ ամերիկյան Apple ընկերության iPhone 5-ի մեկնարկային գինը, հայտնել է NBC-ին:

Նորույթի նախնական պատվերները կընդունվեն ապրիլի 16-ից: iPhone 5-ի գինն ԱՄՆ-ում առանց բջջային կոնտակտի 650-850 դոլար է:

Ավելի վաղ ընկերության պաշտոնական ներկայացուցիչները հայտնել էին, որ Samsung Galaxy S4 սմարթֆոնի վաճառքը կսկսվի ապրիլին միանգամից 155 երկրներում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: