29 մարտի 2013 - 11:29 AMT
Հավակնորդների մրցաշարի 12-րդ տուր. Լևոն Արոնյանը 2-րդ տեղի համար կպայքարի Վլադիմիր Կրամնիկի հետ

Լոնդոնում ավարտին է մոտենում աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: 11 տուրից հետո աղյուսակը գլխավորում է նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը 7,5 միավորով:

2-րդ տեղն է բարձրացել ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը՝ օգտվելով Լևոն Արոնյանի պարտությունից: Կրամնիկը հաղթել է Թեյմուր Ռաջաբովին և վաստակել է 7 միավոր:

Արոնյանը 6,5 միավորով նահանջել է 3-րդ տեղը: Մինչ մրցաշարի ավարտը մնացել է 3 տուր:

12-րդ տուրում կկայանան հետևյալ պարտիաները՝ Կարլսեն-Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Բորիս Գելֆանդ (Իսրայել)-Սվիդլեր, Արոնյան-Կրամնիկ, Ռաջաբով-Գրիշչուկ (Ռուսաստան):