29 մարտի 2013 - 13:14 AMT
Հրդեհ է բռնկվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ

Այսօր ժամը 11.51-ին ահազանգ է ստացվել, որ ԱՄՆ դեսպանատան մոտ` Երևանյան լճի ափին, այրվում է եղեգնուտ: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.53-ին: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: