29 մարտի 2013 - 13:55 AMT
Կ. Անդրեասյանը` Պ.Հայրիկյանի 20.5 մլն մասին.Եթե որևէ քաղաքացի դիմի, գործը վարույթ կընդունենք

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետագա բուժումը ֆինանսավորելու ՀՀ կառավարության որոշումը կարող է ընկալվել որպես խտրական մոտեցում: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։

Նա նշել է, որ այս պահին Կառավարությունն ունի այդ հայեցողության շրջանակը, և ինքնին այդ որոշումը օրենքի կոպիտ խախտում չէ: «Բայց որևէ քաղաքացի մեզ կդիմի որպես պաշտպանության միջոց և կխնդրի քննարկել, թե որքանով է իրավաչափ Կառավարության այդ որոշումը, մենք պատրաստ կլինենք գործն ընդունել վարույթ և ուսումնասիրել»,- ասաց Կարեն Անդրեասյանը: