
«Մշակութային ժառանգությունը ոչ թե պետական սեփականության ու գործունեության ոլորտն է, այլ ամբողջ հասարակության: Կարծիքը հնագետ, ԵՊՀ մշակութաբանության բաժնի վարիչ Համլետ Պետրոսյանինն է: Նրա համոզմամբ՝ Հայաստանում այսօր մշակութայնին ժառանգության հանդեպ հոգածությունը մեծացել է շնորհիվ քաղաքացիական նախաձեռնությունների:
«Մշակութային ժառանգության պահպանման գործում առաջնային է հասարակության, քաղաքացիական նախաձեռնությունների դերակատարումը: Մենք կարող ենք հետազոտել, ծրագրեր կազմել, բայց մարդիկ պետք է ցույց տան, որ իրենք կարող են գործել ու ստեղծել նաև հակառակ երբեմն ոչ ճիշտ վարվող մշակութային քաղաքականության»,- ասաց նա:
Պետրոսյանը կարծում է, որ շատ հուշարձաններ, մասնավորապես, խաչքարները ավերվում ու կեղտոտվում են, որովհետև շատացել են կիսագրագետ երիտասարդները .«Համայնքներում հազար ու մի երևույթներ են տարածված, որոնք հանգեցնում են այս վիճակին»:
Նրա խոսքով ՝յուրաքանչյուրը պետք է մշակութային ժառանգությունը դիտի որպես իրեն պատկանող ժառանգություն: