30 մարտի 2013 - 11:26 AMT
Cisco ընկերությունը 500 աշխատատեղ կկրճատի

Cisco ընկերությունը 500 աշխատատեղ կկրճատի: «Մենք մշտապես վերանայում ենք մեր ռազմավարությունը որոշելու համար ներդրումների համար առավել հեռանկարային ոլորտները ըստ բիզնեսի աճի»,-ասել է ընկերության մամլո քարտուղար Կարեն Թիլմանը, հայտնում է Associated Press գործակալությունը: «Այս վերակազմավորումը սահմանափակ է ու չի անդրադառնա աշխատակիցների մեծ մասի վրա»,-ասել է նա:

Ընկերությունը սպառողական շուկայից անցնում է կորպորատիվ ծրագրային ապահովման ու տեխնոլոգիական սարքավորումների շուկա, հենց դրանով են փորձագետները բացատրում ազատումներն աշխատանքից, որոնք 2011թ. սկսած արդեն հասել են 8,3 հազարի, հայտնում է ՌԲԿ գործակալությունը: