Միացյալ Թագավարությունում 65 տարեկան հասակում կյանքից հեռացավ բրիտանական կինոյի և թատրոնի դերասան Ռիչարդ Գրիֆիթսը, որը Հարրի Փոթերի մասին ֆիլմաշարում կատարել է Հարրիի քեռու դերը: Ինչպես հայտնել են տեղական ԶԼՄ-ները, մահվան պատճառ են դարձել բարդությունները, որ առաջացել են սրտի վիրահատությունից հետո:
Իր շուրջ 35-ամյա կարիերայի ընթացքում նա խաղացել է 40 կինոնկարներում ու մի քանի հեռուստատեսային սերիալներում: