30 մարտի 2013 - 12:13 AMT
Մահացել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Նորայր Մանասերյանը

Մահացել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Նորայր Մանասերյանը: Նորայր Մանասերյան ծնվել է 1927 թվականին: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը՝ տնտեսագետի որակավորմամբ: Եղել է ԽՄԿԿ անդամ: Աշխատել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում՝ քաղաքատնտեսության ամբիոնի պրոֆեսոր:

Մանասերյանի ջանքերով 1973 թվականին ստեղծվել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ագրարային բաժինը: Գիտության առաջընթացին ծառայելու, հայրենիքի տնտեսական վերելքին մասնագիտորեն նպաստելու համար գիտնականը պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալով: