30 մարտի 2013 - 12:51 AMT
Սիրիայում անցած օրվա ընթացքում 133 մարդ է սպանվել

Սիրիայում անցած օրվա ընթացքում 133 մարդ է սպանվել, հայտնում են ԶԼՄ-ները իրավապահ կազմակերպությունների վրա հղումով: Պաշտոնական սիրիական արձագանք չի եղել:

Հիմնական բախումները երեկ ու այս գիշեր տեղի են ունեցել Դամասկոսը Հորդանանի մայրաքաղաք Ամանի հետ կապող մայրուղու երկայնքով: Հիշեցնենք, որ օրերս Արաբական պետությունների լիգան արտոնեց ցանկացած սպառազինության առաքում սիրիացի ապստամբներին, գրում է ZMAN.com-ը: