30 մարտի 2013 - 14:05 AMT
Բելգիայում կվերահսկեն մորուքավոր մահմեդականներին

Անտվերպենի իրավապահներին հանձնարարվել է հսկողության տակ վերցնել երիտասարդ մահմեդականներին, որոնք մորուք են կրում և ավանդական իսլամական հագուստ: Մահմեդականների հանդեպ ուշադրության պատճառը կապված է այն հանգամանքի հետ, որ Սիրիայում մարտնչող գրոհայինների շարքերում հայտնաբերվել են նաև Բելգիայի քաղաքացիներ, հայտնում է Russia Today-ը: Այդ մասին գրում են Բելգիայի ԶԼՄ-ները, ըստ հայտնի դարձած տվյալների Բելգիայում գործող «Շարիատ Բելգիայի համար» ծայրահեղական իսլամիստական շարժումն արդեն 50-80 երիտասարդ մարտիկների է ուղարկել Սիրիա: